Բաժանորդագրվեք՝ նորույթների, վերջին ապրանքների և զեղչերի մասին տեղեկություններ ստանալու համար

Get inspired

    Follow us

    Get inspired

    Subscribe to our Newsletter for news on latest products and sales

      Փնտրել

      Մաքրող միջոցներ և տոնիկներ
      Խոնավացնող միջոցներ և կրեմներ
      Շիճուկներ և բուժող միջոցներ
      Աչքերի և շուրթերի խնամք

      Հաճախ տրվող հարցեր

      ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

      Ակնթարթային ազդեցություն.
      Դեմքին քսելուց հետո մաշկը ստանում է թարմ, հարթ ու խոնավացված տեսք:

      1-2
      շաբաթ անց.
      Մաշկի պաշտպանական շերտը սկսում է կայունանալ, և մանր թերությունները՝ փոքր բշտիկները կամ չոր կետերը, կարող են նվազել։ Մաշկը ստանում է ավելի շողացող տեսք և հարթվում է։

      4-6 շաբաթ անց.
      Մաշկի բջիջներն ամբողջությամբ թարմանում են։ Տեսանելի են դառնում առաջին բարելավումները՝ բշտիկների, մանր կնճիռների և մաշկի գունային անհամաչափության դեպքում։

      3-6 ամիս անց․
      Առավել տեսանելի են դառնում երկարաժամկետ արդյունքները, ինչպիսիք են կնճիռների նվազումը և մաշկի ավելի համաչափ տեքստուրան։

      Կարևոր է.
      Ցանկալի արդյունքի հասնելու բանալին հետևողականությունն է։ Միայն կանոնավոր օգտագործման դեպքում կտեսնեք լիարժեք արդյունքը։ Պետք է զինվել համբերությամբ, և ի վերջո մաշկդ երախտապարտ կլինի։

      ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ և Ի՞ՆՉ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

      Մաշկի իդեալական խնամքի համար միշտ հետևեք այս հերթականությանը՝
      1. Մաքրող գել → 2. Տոնիկ → 3. Շիճուկ (սերում) → 4. Խոնավացնող քսուք

       

      Օգտագործման եղանակը՝ քայլ առ քայլ

      Մաքրող գել՝
      Սկսեք մաշկի մաքրումից՝ հեռացնելով կեղտը, ավելորդ ճարպը և դիմահարդարումը։

      • Խոնավացրեք դեմքը գոլ ջրով։
      • Քսեք գելը և նրբորեն մերսեք մաշկը։
      • Լվացեք դեմքը ջրով՝ մինչև ամբողջական մաքրում։

      Տոնիկ՝
      Այնուհետև օգտագործեք տոնիկ՝ մաշկն էլ ավելի լավ մաքրելու և դրա pH-ը հավասարակշռելու համար։ Այն նաև պատրաստում է մաշկը հաջորդ քայլերի համար։

      • Տոնիկը լցրեք բամբակյա սկավառակի վրա։
      • Նրբորեն անցեք դեմքով և պարանոցով։
      • Թողեք մինչև ներծծվելը (մաշկը ջրով մի՛ լվացեք)։

      Շիճուկ (սերում)՝
      Շիճուկն ինտենսիվ խնամք է՝ ուղղված կոնկրետ մաշկային խնդիրներին։

      • Քսեք մի փոքր քանակությամբ շիճուկ։
      • Նրբորեն մերսեք, մինչև ամբողջությամբ ներծծվի։

      Խոնավացնող քսուք՝
      Խնամքը եզրափակեք մաշկին սնուցում և պաշտպանություն ապահովող քսուքով։

      • Քսեք քիչ քանակությամբ և մերսեք, մինչև ներծծվի։

       Խորհուրդ․
      Այս հերթականությունը երաշխավորում է խորը մաքրում, մաշկի pH-ի հավասարակշռում և առավելագույն արդյունավետություն։ Այս միջոցներից յուրաքանչյուրը նպաստում է հաջորդի արդյունավետությանը։

      ՈՐՔԱ՞Ն Է ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԲԱՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ

      Բացելուց հետո միջոցները պահպանում են արդյունավետությունը մինչև 3 ամիս։

      ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ ՁԵՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ և ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ԱՅՆՏԵՂ

      Մեր միջոցներն արտադրվում են Գերմանիայում՝ երկրում, որը հայտնի է նորարարությամբ, խիստ կարգավորումներով և բարձրագույն որակի ստանդարտներով։ Այս արժեքները համընկնում են գերազանցության նկատմամբ մեր հանձնառության հետ, և հենց այդ պատճառով մենք գիտակցված ընտրել ենք արտադրությունը Գերմանիայում։

      ՁԵՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈ՞ՒՄ ԵՆ ԶԳԱՅՈՒՆ ՄԱՇԿԻՆ

      Այո՛, մեր միջոցները հարմար են նաև զգայուն մաշկի համար։ Դրանք մշակվել են բարձրագույն որակի ստանդարտներին համապատասխան և պարունակում են մանրակրկիտ ընտրված բաղադրիչներ, որոնք փորձարկված են մաշկի զգայունության տեսանկյունից։ Նույնիսկ ամենազգայուն մաշկը ստանում է նուրբ և արդյունավետ խնամք։

      Բաժանորդագրվել

      Բաժանորդագրվեք՝ նորույթների,
      վերջին ապրանքների և զեղչերի մասին տեղեկություններ ստանալու համար