Վերադարձի և Փոխհատուցման Քաղաքականություն
Վերջին թարմացում՝ 2025 թ. մայիսի 21
Շնորհակալ ենք, որ գնումներ եք կատարում Artin’s Beauty-ից։
Մեր արտադրանքի հիգիենիկ բնույթից ելնելով և մեր բոլոր հաճախորդների անվտանգությունն ու գոհունակությունն ապահովելու նպատակով՝ խնդրում ենք ուշադիր ծանոթանալ վերադարձի և փոխհատուցման մեր քաղաքականությանը։
Վերադարձի ենթակա լինելու պայմանները
Վերադարձն ընդունվում է միայն հետևյալ պայմաններով․
- Ապրանքը պետք է լինի չօգտագործված, չբացված և իր սկզբնական փաթեթավորմամբ։
- Վերադարձի պահանջը պետք է ներկայացվի պատվերը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում։
- Վերադարձից առաջ պարտադիր է կապ հաստատել մեզ հետ՝ ցուցումներ և հաստատում ստանալու համար։
Կարևոր. բացված, օգտագործված կամ վնասված կոսմետիկ ապրանքները չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել՝ համաձայն առողջապահական և հիգիենիկ կանոնակարգերի։
Ինչպես կատարել ապրանքի վերադարձ
Վերադարձի գործընթաց սկսելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ տրամադրելով հետևյալ տեղեկատվությունը․
- Ձեր պատվերի համարը
- Վերադարձման ենթակա ապրանքի (ապրանքների) անունը
- Վերադարձի կարճ պատճառը
Կապ կարող եք հաստատել հետևյալ եղանակներով՝
Էլ. փոստ՝ support@artinsbeauty.com
Հեռախոս՝ +374 55 353928
Կայք՝ https://artinsbeauty.com
Ձեր դիմումն ուսումնասիրելուց հետո մենք կտրամադրենք վերադարձի ցուցումներ։ Դուք պատասխանատու եք ապրանքը/ապրանքները մեզ հետ ուղարկելու համար՝ ներառյալ առաքման հնարավոր ծախսերը։
Վնասված կամ արտադրական թերություններով ապրանքներ
Եթե Ձեր ստացած ապրանքը վնասված է կամ ունի արտադրական թերություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ առաքումից հետո 48 ժամվա ընթացքում՝ ուղարկելով լուսանկարային ապացույց։ Մենք կկազմակերպենք փոխարինում կամ, կախված իրավիճակից, կտրամադրենք խանութային կրեդիտ (ապրանքի վերադարձի դեպքում դրա արժեքին համապատասխան գումարի տրամադրում հաճախորդին՝ նույն խանութից գնումներ կատարելու նպատակով):
Փոխհատուցում և խանութային կրեդիտ
Եթե Ձեր վերադարձը հաստատվել է և համապատասխանում է բոլոր պայմաններին՝
- Դուք կստանաք խանութային կրեդիտ թվային նվեր քարտի ձևով։
· Վճարման սկզբնական եղանակով գումարի վերադարձը կատարվում է միայն հատուկ դեպքերում և մեր հայեցողությամբ:
- Մշակման ժամկետը սովորաբար 3-5 աշխատանքային օր է՝ ապրանքը ստանալուց հետո։
Չվերադարձվող ապրանքներ
Վերադարձ չի ընդունվում հետևյալ ապրանքների դեպքում․
- Բացված կամ օգտագործված ապրանքներ
- Զեղչով կամ ակցիայով գնված ապրանքներ
- Վերջնական վաճառքի նշմամբ ապրանքներ
- Անհատականացված կամ հատուկ պատվերով պատրաստված ապրանքներ
Վերադարձի հասցե
Բոլոր հաստատված վերադարձները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեով՝
Artin Beauty
Օհանովի փողոց 58/1, Մալաթիա Սեբաստիա 0004, Երևան, Հայաստան
Խորհուրդ ենք տալիս օգտվել հետևելի առաքման ծառայությունից։
Artin’s Beauty-ը պատասխանատվություն չի կրում կորած կամ վնասված վերադարձի առաքումների համար։
Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր Ձեր վերադարձի վերաբերյալ կամ հավելյալ օգնության կարիք՝
Էլ. փոստ՝ support@artinsbeauty.com
Կայք՝ https://artinsbeauty.com
Հեռախոս՝ +374 55 353928
