
Մաշկի տեսակներ
Մաշկի տեսակը հասկանալը դեպի առողջ և գեղեցիկ մաշկ Ձեր ճանապարհի առաջին քայլն է։ Խնամքի միջոցների ճիշտ ընտրությունն անհնար է առանց մաշկի առանձնահատկությունները հաշվի առնելու, այլապես հնարավոր է վնասել մաշկն ու ստեղծել լրացուցիչ խնդիրներ։
Եկե՛ք բացահայտենք մաշկի տեսակներն ու ևս մեկ քայլով մոտենանք առողջ մաշկին։
Յուղոտ մաշկ
Յուղոտ մաշկը ուղեկցվում է յուղի (սեբումի) գերարտադրությամբ, մշտական յուղային փայլով և խցանված ծակոտիներով, ինչը կարող է պատճառ հանդիսանալ սև կետերի և բորբոքումների առաջացման:
Այս ամենի հետ մեկտեղ յուղոտ մաշկը երկար է պահպանում առաձcականությունն ու երիտասարդ տեսքը, ավելի հաստ է և հակված չէ ջրազրկման։ Սակայն սա չի նշանակում, որ կարելի է հրաժարվել խոնավացման փուլից։ Մեր օրգանիզմը ցանկացած պակասություն փորձում է լրացնել իր ուժերով, և, եթե յուղոտ մաշկը բավականաչափ խոնավացված չլինի, կուժեղանա մաշկային յուղի արտադրությունը (հիդրոլիպիդ թաղանթի բնական տարր)։ Արդյունքում կունենանք մաշկի ճարպային ավելի շատ փայլ և ավելի խցանված ծակոտիներ։ Իսկ ճիշտ խոնավացումը աստիճանաբար կնվազեցնի մաշկի յուղային արտադրությունը։
Մաքրումը մաշկի այս տեսակի խնամքի ամենակարևոր փուլն է։ Լվացվելու համար ընտրեք խորը մաքրող գելեր և փրփուրներ, որ կօգնեն պայքարել բակտերիաների և խցանված ծակոտիների դեմ։ Մեր Cleansing Gel – with MicroSilverBG գելը հզոր հակաբակտերիալ ազդեցություն ունի, պարունակում է քոլոիդային արծաթ, կարգավորում է մաշկի յուղայնությունը, փոքրացնում ծակոտիները և հանգստացնում բորբոքումները՝ հաղորդելով մաշկին մաքուր, թարմ և առողջ տեսք։ Պատշաճ մաքրումից հետո օգտագործեք Booster Serum – with AHA/BHA & PHA շիճուկը, որ օգնում է անհարթությունների դեմ պայքարում՝ շերտազատելով մաշկը։
Չոր մաշկ
Գրգռվածություն, կարմրություն, չորություն, թեփոտում, ձգվածություն. այս ամենը բնորոշ է չոր մաշկին, որն ուղեկցվում է դրա pH (թթվային ու հիմնային միջավայրի չափման միավոր) բալանսի խախտմամբ և ջրազրկված հյուսվածքներով:
Չոր մաշկը համեմատաբար բարակ է, քիչ առաձգական և սնուցման կարիք ունի։ Այս դեպքում խնամքը պետք է ներառի լիպիդներով, յուղերով հարուստ և առանց սպիրտի միջոցներ։
Մաշկի այս տեսակի խնամքը լավագույնս կամբողջացնի Luxury Creme – with White Tea կրեմը, որն օժտված է հակաօքսիդիչ հատկություններով (ավելացնել սպիտակ թեյի հատկությունների մասին):
Նորմալ մաշկ
Նորմալ մաշկի պարագայում ճարպագեղձերը արտադրում են ճիշտ քանակությամբ յուղ, ինչը ապահովում է առողջ և թարմ տեսքը։
Մաշկի այս տեսակի խնամքի գլխավոր նպատակը առողջ ու բալանսավորված տեսքը պահպանելն է։ Բավական է ընտրել ճիշտ մաքրման, բալանսավորման և խոնավացման միջոցներ, որ չեն վնասի մաշկը և կպահպանեն բնական փայլը։
Ներառեք մեր 24h Creme – with Hyaluron and LSF10 կրեմը(բոլոր նյութերի մոտ ավելացնել ph թիվը) Ձեր առօրյա խնամքում, որն ապահովում է խորը խոնավացում և պաշտպանություն, ինչպես նաև իդեալական հիմք է դիմահարդարումից առաջ։ Fresh Tonic – with AHA թարմացնող տոնիկը պարունակում է սպիտակ թեյ, ալֆա-հիդրոքսիդ թթուներ(AHA) և կօգնի պահպանել մաշկի հարթությունը, փայլն ու թթվային պատնեշը։
Կոմբինացված մաշկ
Կոմբինացված մաշկն այլ կերպ անվանում են խառը տիպի մաշկ, քանզի տվյալ տեսակին բնորոշ է թե՛ չորություն և թե՛ յուղայնություն: Ունենալով այս տեսակի մաշկ՝ շատերը սխալմամբ կարծում են, որ մաշկը յուղոտ է, քանի որ կոմբինացված տիպին հատուկ է յուղոտ T-գոտին և չորությունը այտերի շրջանում:
Մաքրման համար կարող եք ընտրել ունիվերսալ միջոց, իսկ խնամքի մնացած փուլերում պետք է հետևել ինտեգրված մոտեցմանը։ Ընտրեք հանգստացնող բաղադրիչներով միջոցներ։ Դրանք կթուլացնեն այտերի չորությունն ու կհանգստացնեն բորբոքումները յուղոտ մասում:Այնուամենայնիվ, չկա լավ կամ վատ մաշկի տեսակ: Կարևոր է հիշել, որ, անկախ տիպային բաժանումներից, յուրաքանչյուրիս մաշկը յուրատեսակ է և պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ գենետիկա, տարիք, սթրեսի մակարդակ, կենսակերպ, կլիմա։ Մարդն իր կյանքի ընթացքում կարող է անցնել մաշկի մի տեսակից մյուսին, պարզապես անհրաժեշտ է կիրառել ճիշտ և բալանսավորված խնամք: