
Մաշկի խոնավացման կարևորությունը
Մարդու մաշկի մոտ 70%-ը բաղկացած է ջրից, որի մեծ մասը գտնվում է խորը շերտերում, իսկ մի մասը՝ էպիդերմիսի վերին, եղջերային շերտում։ Սակայն վիտամինների և օգտակար նյութերի պակասի, ինչպես նաև ոչ պատշաճ խնամքի հետևանքով մաշկը հաճախ ջրազրկվում է։ Այս խնդիրը հանգեցնում է մաշկի առաձգականության նվազմանը, մանր ճաքերի առաջացմանը և վաղաժամ ծերացմանը։
Մաշկի բնական խոնավացման գործոնը (NMF) առանցքային դեր է խաղում խոնավության երկարատև պահպանման համար։ Տարիների ընթացքում այդ հատուկ նյութերի մակարդակը նվազում է, ինչը կարող է խաթարել մաշկի առողջությունը։
Կոլագենը ևս կարևոր նշանակություն ունի, քանի որ նպաստելով մաշկի ամրությանը և առաձգականությանը։ Սակայն, ժամանակի հետ օրգանիզմը սկսում է ավելի քիչ կոլագեն արտադրել։ Այս գործընթացը կարելի է դանդաղեցնել՝ կիրառելով խոնավացնող միջոցներ, որոնք խթանում են մաշկի խոնավության և կոլագենի մակարդակի վերականգնումը։
Ինչու՞ է մաշկը ջրազրկվում:
1. Անհամապատասխան խնամք
Թթուների կամ ալկալիների օգտագործումը կարող է վնասել մաշկի լիպիդային շերտը՝ առաջացնելով մանր ճաքեր։
2. Չորացնող միջոցների հաճախակի կիրառում
Յուղոտ մաշկ ունեցողները հաճախ օգտագործում են չորացնող միջոցներ, ինչը հանգեցնում է լիպիդային շերտի վնասմանը։
Մի քանի խորհուրդ մաշկի առողջ և խոնավացված մաշկի համար
• Օգտագործեք խոնավացնող միջոցներ, որոնք օգնում են վերականգնել մաշկի բնական պաշտպանիչ շերտը։
• Ընտրեք մաշկի տեսակին համապատասխան խնամք՝ անկախ նրանից այն յուղոտ է, չոր, նորմալ կամ կոմբինացված։
• Խնամեք մաշկը Artin’s-ի նորարարական միջոցներով, որոնք լավագույնս կապահովեն մաշկի առողջությունն ու երիտասարդությունը։
Կոլագենի արտադրությունը խթանելու համար օգտագործեք Eye Roll On – with Trylagen գելը աչքերի շուրջ մաշկի համար և Booster Serum – with AHA/BHA & PHA շիճուկ ողջ դեմքի համար, եթե ձեր մաշկը յուղոտ է:
Մաշկին անհրաժեշտ խոնավացումը ապահովելու համար օգտագործեք 24h Creme – with Hyaluron and LSF10 կրեմը, որ պարունակում է SPF 10, և Luxury Creme – with White Tea՝ խորը խոնավացման և մաշկը հանգստացնելու համար:
Հիշեք՝ գեղեցկությունը սկսում է ճիշտ և բալանսավորված խնամքից: