Բաժանորդագրվեք՝ նորույթների, վերջին ապրանքների և զեղչերի մասին տեղեկություններ ստանալու համար

Get inspired

    Follow us

    Get inspired

    Subscribe to our Newsletter for news on latest products and sales

      Փնտրել

      Artin's Beauty

      Մաշկի տեսակներ

      Մաշկի տեսակը հասկանալը դեպի առողջ և գեղեցիկ մաշկ Ձեր ճանապարհի առաջին քայլն է։ Խնամքի միջոցների ճիշտ ընտրությունն անհնար է առանց մաշկի առանձնահատկությունները հաշվի առնելու, այլապես հնարավոր է վնասել մաշկն ու ստեղծել լրացուցիչ խնդիրներ։ 

      Եկե՛ք բացահայտենք մաշկի տեսակներն ու ևս մեկ քայլով մոտենանք առողջ մաշկին։

      Յուղոտ մաշկ

      Յուղոտ մաշկը ուղեկցվում է յուղի (սեբումի) գերարտադրությամբ, մշտական յուղային փայլով և խցանված ծակոտիներով, ինչը կարող է պատճառ հանդիսանալ սև կետերի և բորբոքումների առաջացման:

      Այս ամենի հետ մեկտեղ յուղոտ մաշկը երկար է պահպանում առաձcականությունն ու երիտասարդ տեսքը, ավելի հաստ է և հակված չէ ջրազրկման։ Սակայն սա չի նշանակում, որ կարելի է հրաժարվել խոնավացման փուլից։ Մեր օրգանիզմը ցանկացած պակասություն փորձում է լրացնել իր ուժերով, և, եթե յուղոտ մաշկը բավականաչափ խոնավացված չլինի, կուժեղանա մաշկային յուղի արտադրությունը (հիդրոլիպիդ թաղանթի բնական տարր)։ Արդյունքում կունենանք մաշկի ճարպային ավելի շատ փայլ և ավելի խցանված ծակոտիներ։ Իսկ ճիշտ խոնավացումը աստիճանաբար կնվազեցնի մաշկի յուղային արտադրությունը։ 

      Մաքրումը մաշկի այս տեսակի խնամքի ամենակարևոր փուլն է։ Լվացվելու համար ընտրեք խորը մաքրող գելեր և փրփուրներ, որ կօգնեն պայքարել բակտերիաների և խցանված ծակոտիների դեմ։ Մեր Cleansing Gel – with MicroSilverBG գելը հզոր հակաբակտերիալ ազդեցություն ունի, պարունակում է քոլոիդային արծաթ, կարգավորում է մաշկի յուղայնությունը, փոքրացնում ծակոտիները և հանգստացնում բորբոքումները՝ հաղորդելով մաշկին մաքուր, թարմ և առողջ տեսք։ Պատշաճ մաքրումից հետո օգտագործեք Booster Serum – with AHA/BHA & PHA շիճուկը, որ օգնում է անհարթությունների դեմ պայքարում՝ շերտազատելով մաշկը։

      Չոր մաշկ

      Գրգռվածություն, կարմրություն, չորություն, թեփոտում, ձգվածություն. այս ամենը բնորոշ է չոր մաշկին, որն ուղեկցվում է դրա pH (թթվային ու հիմնային միջավայրի չափման միավոր) բալանսի խախտմամբ և ջրազրկված հյուսվածքներով: 

      Չոր մաշկը համեմատաբար բարակ է, քիչ առաձգական և սնուցման կարիք ունի։ Այս դեպքում խնամքը պետք է ներառի լիպիդներով, յուղերով հարուստ և առանց սպիրտի միջոցներ։

      Մաշկի այս տեսակի խնամքը լավագույնս կամբողջացնի Luxury Creme – with White Tea կրեմը, որն օժտված է հակաօքսիդիչ հատկություններով (ավելացնել սպիտակ թեյի հատկությունների մասին):

      Նորմալ մաշկ

      Նորմալ մաշկի պարագայում ճարպագեղձերը արտադրում են ճիշտ քանակությամբ յուղ, ինչը ապահովում է առողջ և թարմ տեսքը։ 

      Մաշկի այս տեսակի խնամքի գլխավոր նպատակը առողջ ու բալանսավորված տեսքը պահպանելն է։ Բավական է ընտրել ճիշտ մաքրման, բալանսավորման և խոնավացման միջոցներ, որ չեն վնասի մաշկը և կպահպանեն բնական փայլը։ 

      Ներառեք մեր 24h Creme – with Hyaluron and LSF10 կրեմը(բոլոր նյութերի մոտ ավելացնել ph թիվը)  Ձեր առօրյա խնամքում, որն ապահովում է խորը խոնավացում և պաշտպանություն, ինչպես նաև իդեալական հիմք է դիմահարդարումից առաջ։ Fresh Tonic – with AHA թարմացնող տոնիկը պարունակում է սպիտակ թեյ, ալֆա-հիդրոքսիդ թթուներ(AHA) և կօգնի պահպանել մաշկի հարթությունը, փայլն ու թթվային պատնեշը։ 

      Կոմբինացված մաշկ

      Կոմբինացված մաշկն այլ կերպ անվանում են խառը տիպի մաշկ, քանզի տվյալ տեսակին բնորոշ է թե՛ չորություն և թե՛ յուղայնություն: Ունենալով այս տեսակի մաշկ՝ շատերը սխալմամբ կարծում են, որ մաշկը յուղոտ է, քանի որ կոմբինացված տիպին հատուկ է յուղոտ T-գոտին և չորությունը այտերի շրջանում: 

      Մաքրման համար կարող եք ընտրել ունիվերսալ միջոց, իսկ խնամքի մնացած փուլերում պետք է հետևել ինտեգրված մոտեցմանը։ Ընտրեք հանգստացնող բաղադրիչներով միջոցներ։ Դրանք կթուլացնեն այտերի չորությունն ու կհանգստացնեն բորբոքումները յուղոտ մասում:Այնուամենայնիվ, չկա լավ կամ վատ մաշկի տեսակ: Կարևոր է հիշել, որ, անկախ տիպային բաժանումներից, յուրաքանչյուրիս մաշկը յուրատեսակ է և պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ գենետիկա, տարիք, սթրեսի մակարդակ, կենսակերպ, կլիմա։ Մարդն իր կյանքի ընթացքում կարող է անցնել մաշկի մի տեսակից մյուսին, պարզապես անհրաժեշտ է կիրառել ճիշտ և բալանսավորված խնամք: